X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հավանաբար, շուտով կանցնեն թեթև դեպքերով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը. Նախարար


* 30-04-2020, 12:23 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 964 անգամ


Հավանաբար, շուտով կանցնեն թեթև դեպքերով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը. Նախարար Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց նոր դեպքերի ռեկորդային աճից:

«Այո, պարոն վարչապետ, վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը ստացվում է 2066, բուժվածները՝ 929, այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ է գտնվում 1103 քաղաքացի: Դժբախտաբար, ունեցել ենք մահվան երկու դեպք, այսինքն՝ ընդհանուր մահերի թիվը կազմում է 32, արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59: Իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում, հավանաբար, շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին կամ թեթև դեպքերով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը: Իհարկե, մեր մոտեցումն այնպիսին է, որ այդ օրը փորձելու ենք առավելագույնս ձգել, քանի որ դա ապագայում բերելու է տարածման: Ենթադրում ենք, որ դեռ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել՝ չնայած այս 134-ի մեջ եղել են իրար շատ փոխկապակցված անձինք։ Այդ փոխկապակցվածությունն է շատ խանգարում, մի դեպք ունենք, որից միշտ փորձել ենք խուսափել, հուղարկավորության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել: Դրա համար պետք է կոչ անենք, որ նման արարողություններին փոքրաթիվ մարդիկ մասնակցեն և չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է», - ասաց Արսեն Թորոսյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (493)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS