X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ նախագահի պայմանավորվածությամբ ԱՄԷ-ից հատուկ չվերթով Երևան են բերվել են բուժօգնության պարագաներ


* 27-04-2020, 18:44 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 542 անգամ


ՀՀ նախագահի պայմանավորվածությամբ ԱՄԷ-ից հատուկ չվերթով Երևան են բերվել են բուժօգնության պարագաներՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ի թիվս երկու երկրների փոխհարաբերություններին վերաբերող այլ հարցերի, Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել էին նաև իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարևորել էին երկու երկրների համագործակցությունը համավարակի դեմ պայքարում: Աբու Դաբիի թագաժառանգը նշել էր, որ էմիրաթական կողմը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել Հայաստանին: Հեռախոսազրույցից հետո էմիրաթական կողմին էր փոխանցվել ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև պայմանավորվածության արդյունքում այսօր հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երևան են հասցվել բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Ամբողջ բեռը նվիրատվություն է ԱՄԷ կառավարության և ժողովրդի կողմից՝ ի հավաստումն Հայաստանի հանդեպ ունեցած բարեկամական ու առանձնահատուկ վերաբերմունքի, ինչպես նաև որպես Հայաստանի նախագահի և ԱՄԷ ղեկավարության միջև առկա ջերմ հարաբերությունների ևս մեկ վկայություն:

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրություների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին նշել է, որ այս օժանդակությունն ուղարկվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի վաղեմի ընկեր շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի կողմից՝ բարեկամ հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության համար: «Արաբական Միացյալ Էմիրությունները պատիվ ունի կատարելու իր հանձնառությունն՝ օգնելով և մարդասիրական օգնություն տրամադրելով բարեկամ երկրներին՝ աջակցելով նրանց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս օժանդակությունը ներառում է բուժօգնության պարագաներ: Սա վկայում է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առկա սերտ հարաբերությունների մասին,-ասել է դեսպանը:- Մենք ցանկանում ենք, որ աշխարհի բոլոր երկրները միավորվեն այս համավարակի դեմ պայքարի գործում։ Գնահատում ենք Հայաստանի կառավարության ջանքերն՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին»։

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նշել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը վերջին շրջանում ակտիվ շփումներ է ունենում տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված հարցեր: «Նման քննարկում է եղել նաև շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, և այսօր հատուկ չվերթով Երևան ժամանեց մարդասիրական օգնությունը՝ բժշկական պաշտպանիչ միջոցներ և այլ ապրանքներ, որոնց ցանկը ներկայացրել էր ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այդ օգնությունը տրամադրվել է հենց Աբու Դաբիի թագաժառանգի կողմից՝ ի հավաստումն երկու երկրների բարեկամական հարաբերությունների»,-նշել է Էմիլ Տարասյանը։

Հանրապետության նախագահը շարունակելու է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, հաղթահարման և բուժման հարցերի, ինչպես նաև համագործակցության և օժանդակության շուրջ քննարկումներն ու զրույցները միջազգային գործընկերների հետ:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (479)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS