X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն


* 27-04-2020, 16:37 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 940 անգամ


Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները միայն մեկ քննություն կհանձնենԱյս տարի բուհի ընդունելության համար դիմորդները միայն մեկ առարկայից քննություն կհանձնեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մի քննություն ենք հանձնելու, առաջարկներ ենք ստացել բուհերից, քննարկում ենք ու մինչև ամսի 30-ը կասենք, թե որ մասնագիտությունից, որն է լինելու այդ միակ և հիմնական քննության առարկան։ Ինչո՞ւ սա արեցինք, որովհետև ցանկացանք, որ ոչ միայն ատեստատով ընդունելություն լինի, այլև քննությունով։ Քննությունը կանցկացվի անվտանգության պայմաններում, տեղաշարժի հարցերն էլ ենք լուծել։ Քննական կենտորնները լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ։ Սահմանափակ դիմորդներ կլինեն մեկ տարածքում՝ դիմակներով, ախտահանման միջոցներով և այլն», - ասաց նախարարը՝ նշելով, որ քննությունները հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում կկազմակերպվեն։

Նախարարը նշեց, որ դիմորդները կարող են հայտագրվել մայիսի 25-ից հունիսի 15-ը՝ ընտրելով քննական առարկան, բուհն ու մասնագիտությունները:

Հարությունյանն ընդգծեց՝ կվերադարձվեն բոլոր նրանց գումարներն, ովքեր մինչև մարտի 15-ն արդեն դիմել են ընդունելության քննությունների համար ու վճարում կատարել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS