X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գերի ենք ընկել, չենք կարողանում վերադառնալ Հայաստան. ԱՄՆ-ում գտնվող հայերը պատրաստ են վճարել տոմսի գումարը


* 26-04-2020, 16:51 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1849 անգամ


Գերի ենք ընկել, չենք կարողանում վերադառնալ Հայաստան. ԱՄՆ-ում գտնվող հայերը պատրաստ են վճարել տոմսի գումարըԱՄՆ-ում գտնվող մեծ թվով ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «ԹիՍիՕ» ՍՊԸ տնօրեն Գեղամ Քսաջիկյանը, ով այս պահին ևս գտնվում է Լոս Անջելեսում: «Ես և բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ավելի քան մեկ ամիս է չենք կարողանում տուն գալ: Դիմել եմ թե՛ ՀՀ ԱԳՆ-ին, թե՛ Լոս Անջելեսում գտնվող ՀՀ հյուպատոսարանին, բայց՝ ապարդյուն: Խայտառակ պատասխաններ են տալիս. ասում են՝ մեղքը ձերն է, որ վերջին թռիչքով չեք մեկնել Հայաստան, բայց դա ոչ թե իրենց կողմից կազմակերպված հատուկ թռիչք է եղել, որը տեղափոխել է ՀՀ քաղաքացիներին, այլ՝ հերթական թռիչք: Դեսպանատան աշխատակիցն էլ իր հերթին է հեռախոսազանգերիս արհամարհանքով պատասխաանում ու կոպտում: Ասում են՝ իբր փորձում են ամեն բան անել, բայց երբ հարցնում ես կոնկրետ ինչ՝ պատասխան չկա: Մենք պատրաստ ենք վճարել տոմսի գումարը, այնպես չէ, որ իրենց հաշվին ենք ուզում մեկնել»,- իր դժգոհությունը հայտնեց մեր հայրենակիցը՝ ընգծելով, որ ակնհայտ է՝ խնդրին լուծում տալու համար ոչ մի քայլ չի արվում: Նա նշեց, որ իրենց ցանկությունն այն է, որ խնդիրը շուտափույթ լուծում ստանա և կարողանան հասնել հայրենիք, իրենց ընտանիքներին: Տեղեկանալու համար, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ ԱԳՆ-ն մեր հայրենակիցների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ՝ կապ հաստատեցինք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ. «Առաջիկայում ԱՄՆ-ից Հայաստան թռիչք լինելու դեպքում մեր հայրենակիցները կարող են տեղափոխվել, բայց այս պահի դրությամբ նման տեղեկություն չունենք: Մեր դեսպանությունը և Լոս Անջելեսում Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ են այս երկու դիվանագիտական ներկայացուցչություններում գրանցված մեր հայրենակիցների հետ և փորձում են հնարավորության սահմաններում արձագանքել նրանց կողմից բարձրաձայնվող հարցերին»,- ասաց նա: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ մի քանի օր առաջվա տվյալներում Լոս Անջելեսի ու Վաշինգտոնի մեր ներկայացուցչություններում գրանցված ՀՀ քաղաքացիների թիվը հասնում է մոտ 200-ի: Նշենք, որ ԱՄՆ-ում գտնվող հայերը ֆեյսբուքյան էջ են բացել, որտեղ փորձում են փոխանակվել ինֆորմացիայով ու խնդրի լուծման տարբերակներով: «Գերի ենք ընկել ԱՄՆ-ում, իսկ ԱԳՆ-ն ու հյուպատոսությունը ոչ մի կերպ չեն աջակցում»,- գրում են հայերը: Նրանց մի մասը նշում է նաև, որ չեղարկված թռիչքների նախապես գնված տոմսերը չեն կարողանում վերադարձնել և հիմա հայտնվել են անորոշ վիճակում, չգիտեն՝ գնե՞լ, թե՞ չգնել տոմսեր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS