X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

31մլն. ՀՀ դրամի չափով ավելի նպաստ է վճարվել շահառուներին. հարուցվել է քրեական գործ


* 14-04-2020, 17:19 | Բաժին: Գլխավոր, Սոցիալական | Հեղինակ: --- | Դիտվել է 433 անգամ


31մլն. ՀՀ դրամի չափով ավելի նպաստ է վճարվել շահառուներին. հարուցվել է քրեական գործՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից լիազորություններն առերևույթ չարաշահելու մի շարք հանգամանքներ:

Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության և աուդիտորական խմբի կողմից կազմված աուդիտի արդյունքների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասով:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ընտանեկան նպաստի և հրատապ օգնության շահառուների վերաբերյալ համապատասխան տվյալները ստանալուց հետո, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության աշխատակիցները սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալությունում առկա տվյալների հետ դրանք չեն համադրել, համապատասխան ծածկագիր չեն ամրագրել, համապատասխան հիմքերի առկայության պայմաններում ընտանիքի անապահովության միավորը չեն զրոյացրել և ստացված տվյալներին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու փոխարեն՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի թիվ 145-Ն որոշման պահանջների խախտմամբ համապատասխան նպաստառուներին վճարել են ավելի նպաստ՝ ընդհանուրը 31.271.500 ՀՀ դրամի չափով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS