X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Էդուարդո Էռնեկյանը 250 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար


* 6-04-2020, 16:40 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 720 անգամ


Էդուարդո Էռնեկյանը 250 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համարՀայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի PR պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

Արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։ Նրա Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առեւտրային եւ բանկային գործունեությամբ։ Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին եւ մեծացել Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։ Որպես Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Էդուարդո Էռնեկյանը երկրի տնտեսության բազմաթիվ ճյուղեր հասցրել է զարգացման եւ դուրս բերել շուկա։ Corporación América-ի վերջին նախագծերից է Անդյան Կորդիլերները հատող մայրուղու շինարարությունը։ Նրա շնորհիվ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը հասցվել է միջազգային մակարդակի։ Նա ներգրավված է հայկական գինու հնագույն արտադրությունը վերակենդանացնելու գործում։

2017 թվականի սեպտեմբերի 21-ին Էդուարդո Էռնեկյանին շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (99)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS