X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պուտինը և Փաշինյանը քննարկել են Հայաստանին գազի մատակարարումն ու կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները


* 6-04-2020, 14:23 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1178 անգամ


Պուտինը և Փաշինյանը քննարկել են Հայաստանին գազի մատակարարումն ու կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներըՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցները:

«Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու նպատակով նախաձեռնվող քայլերը: Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում երախտագիտություն է հայտնել ռուսական կողմի ցուցաբերած օգնության համար»,-Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերում է tass.ru-ն:

Աղբյուրը հավելում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Դրա ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գծով փոխգործակցության վերաբերյալ հարցեր: Բացի այդ, համաձայնեցվել է կայանալիք շփումների գրաֆիկը:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին, ապա զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և «Ռոսպոտրեբնաձոր»-ի հետ արդյունավետ համագործակցության համար:

Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (99)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS