X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բագրատաշենի անցակետում աշխատանքներ են տարվում մեքենաների առկա կուտակումները նվազեցնելու ուղղությամբ


* 3-04-2020, 16:57 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 756 անգամ


Բագրատաշենի անցակետում աշխատանքներ են տարվում մեքենաների առկա կուտակումները նվազեցնելու ուղղությամբՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ: Արդյունքում առաջացել են Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ երրորդ երկրներ փոխադրվող ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ: Դրանք առաջացել են ինչպես Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցումային կետում առկա մոտ 800 բեռնատարներից, այնպես էլ Վրաստանի տարածք արդեն իսկ հասած ավտոմեքենաներից: Տվյալ տրանսպորտային միջոցները ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում հաշվառված ավտոմեքենաներ են:

Վրաստան-ՌԴ Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է: Վրաստանի համապատասխան մարմինները կազմում են 30-ական ավտոմեքենաներից կազմված շարասյուներ և մի քանի ժամ պարբերականությամբ կազմակերպում դրանց փոխադրումը Վրաստանի տարածքով համապատասխան ուղեկցմամբ՝ մինչև Վերին Լարսի անցումային կետ:

ՀՀ մաքսային մարմինները 24/7 ռեժիմով օպերատիվ կապի մեջ են գտնվում Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների գործընկերների հետ և աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում առկա կուտակումները նվազեցնելու և ծագող խնդիրներն օպերատիվ կարգավորելու ուղղությամբ։

Ներկա պահին դեպի Վերին Լարսի անցակետ տանող Վրաստանի տարածքով անցնող ճանապարհը փակվել է եղանակային անբերանպաստ պայմանների պատճառով։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (122)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS