X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար


* 3-04-2020, 14:03 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2840 անգամ


ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համարՌուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ապրիլի 2-ին զրուցել է «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ քաղաքացիների հետ և քննարկել առաջին անհրաժեշտության իրեր տրամադրելու հարցը, այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ամբողջ օրվա ընթացքում՝ ապրիլի 2-ի չեղարկված չվերթի պատճառով «Դոմոդեդովո» օդանակավայանում մնացած քաղաքացիների հետ կապի մեջ են եղել դեսպանության աշխատակիցները։ Նրանց հետ զրուցել է դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Քաղաքացիների մեծ մասը դեռ երեկ՝ ապրիլի 2-ին, լքել էր օդանավակայանի տարածքը և տեղափոխվել ազգականների տուն։

«Դոմոդեդովո»-ում մնացած ուղևորների հետ, ովքեր եկել էին ՌԴ տարբեր քաղաքներից, քննարկվել էին առաջին անհրաժեշտության իրերի տրամադրման հարցերը։

Ապրիլի 2-ի երեկոյան Վարդան Տողանյանն ու Բորիս Սահակյանը տեսազանգով կապ էին հաստատել օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Այսօր՝ ապրիլի 3-ին նույնպես տեսազանգ են ունենալու նրանց հետ և ամբողջ օրվա ընթացքում քաղաքացիներին կայցելեն դեսպանատան աշխատակիցները։

«Դոմոդեդովո»-ում մնացած քաղաքացիներից մեկը տեսանյութ էր հրապարակել հենց օդանավակայանից, որտեղ ցույց էր տալիս մյուս ՀՀ քաղաքացիներին և դիմում ՀՀ կառավարությանը՝ իրենց օգնելու համար։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անմիջապես արձագանքել էր և կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ։

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է մեր այն քաղաքացիների հետ, որոնք չվերթները չեղարկվելու պատճառով ապրիլի 2-ին չեն կարողացել վերադառնալ Երևան: Քաղաքացիների մեծ մասն այս պահին լքել է օդանավակայանը և գտնվում է իրենց բարեկամների մոտ: Մի քանիսը մշտական կապի մեջ են ՀՀ դեսպանատան հետ, և դեսպանատունը զբաղվում է նրանց առաջնային խնդիրներով։ Դեպի Երևան չվերթը կկայանա մոտ օրերս»,- գրել է Սիմոնյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (122)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS