X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է


* 2-04-2020, 21:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 390 անգամ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդների Թագավորություն նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ ի պատասխան վարչապետի այցի և կառավարության ապրիլի 2-ի նիստում ընդունված որոշման մասին հարցի: Որոշմամբ պահուստային ֆոնդից 6 միլիոն դրամ է հատկացվելու Նիդեռլանդներում Ատոմ Վերակացուի խաչքարի պատրաստման և տեղափոխման աշխատանքների համար:

«Նշված գումարով նախատեսվում է վճարել Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման արդեն իսկ կատարված աշխատանքների համար: Որոշման ընդունումը պայմանավորված է կատարված աշխատանքների դիմաց վճարելու անհրաժեշտությամբ։ Խաչքարը վարչապետի այցի շրջանակում տեղադրվելու էր Հաագայում գտնվող Խաղաղության պալատի այգում: Հույս ունենք, որ մոտ ապագայում կորոնավիրուսային համաճարակը կհաղթահարվի և վարչապետի՝ Նիդեռլանդներ կատարելիք պաշտոնական այցի շրջանակում խաչքարը կտեղադրվի»,- նշեց Մանե Գևորգյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (122)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS