X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Առաջիկա օրերին կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում կհասնի միլիոնի. ԱՀԿ (РИА Новости)


* 2-04-2020, 09:07 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 1153 անգամ


Առաջիկա օրերին կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում կհասնի միլիոնի. ԱՀԿ  (РИА Новости)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեսիուսը հայտարարել է, որ մոտ ժամանակներում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կգերազանցի մեկ միլիոնը, հայտնում է РИА Новости-ն:

Չորեքշաբթի Ժնևում տեղի է ունեցել կազմակերպության մամուլի ասուլիսը:

«Վերջին շաբաթում մահացությունների թիվը կրկնապատկվել է: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք կհասնենք COVID-19-ով վարակի հաստատված դեպքերի 1 միլիոնանոց ցուցանիշի, նաև կգրանցվի 50 հազար մահ», - նախազգուշացրել է Գեբրեսիուսը:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: Ավելի ուշ հիվանդությունը պաշտոնապես անվանել են COVID-19:


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին աշխարհում հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (194)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS