X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

COVID-19. Վարակվածների թիվն անցել է 900 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ


* 1-04-2020, 23:39 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 1001 անգամ


COVID-19. Վարակվածների թիվն անցել է 900 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 900 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 45 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 190 հազար 773: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը կազմում է 200 հազար 289: Գրանցվել է 11 հազար 759 նոր դեպք: Այստեղ մահացածների թիվն անցել է 4 հազարը 390-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 110 հազար 574 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 155 մարդ:

Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 102 հազար 136 է: Իսպանիայում 6 հազարից ավելի նոր դեպքեր են ի հայտ եկել: Մահացածների թիվն ավելացել է 589-ով՝ կազմելով ընդհանուր 9 հազար 53 դեպք:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 554 է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը 36 է: Ապաքինվել է 76 հազար 238 մարդ: Մահացածների թիվը կազմում է 3 հազար 312:

Վարակվածների թվով Չինաստանին հաջորդում է Գերմանիան, այստեղ 75 հազար 754 վարակակիր կա: Մեկ օրում գրանցվել է 3 հազար 900-ից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության թիվը հասել է 848-ի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (122)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS