X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ոստիկանները Գյումրիում և Շիրակ գյուղում կատարված գողություններ են բացահայտել


* 1-04-2020, 17:01 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 6673 անգամ


Ոստիկանները Գյումրիում և Շիրակ գյուղում կատարված գողություններ են բացահայտելՄարտի 3-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Գյումրու Իսահակյան փողոցի շինություն մտել էին պատուհանով, որը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Գողացել էին գազի կաթսա, ջեռուցման 51 մարտկոց, սալիկներ, էլեկտրական շաղափ և այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Մուշի ոստիկանները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Բացահայտման աշխատանքին միացել էին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, որոնք մարտի 28-ին հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերեցին։ Տեղեկությունների իրացման արդյունքում Գյումրու բնակիչներ 27 և 45-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին։ Նրանք տվեցին խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին Արմավիրի մարզում վաճառված գողոնի մի մասը։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ բերման ենթարկվածները մարտի 26-ին, դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Շիրակ գյուղի անասնագոմի դուռն ու ցլիկ գողացել, որը ևս տեղափոխել են Արմավիրի մարզ ու վաճառել։ Կենդանին հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (198)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS