X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են


* 31-03-2020, 11:53 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 241 անգամ


Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ ենԱյսօր՝ մարտի 31-ին մեկնարկել է Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Ժամը 08:00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը:

Համապետական ընտրություններին մասնակցում են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները: Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը վարդագույն է, իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը՝ սպիտակ, երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանությամբ:

Մարտի 21-ի դրությամբ դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ` 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:

Տեղեկացնենք, որ գործում է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը Հայաստանում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (197)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS