X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱՄՆ-ը կորոնավիրուսի վարակվածության թվով անցավ Չինաստանին և առաջինն է աշխարհում. Интерфакс


* 27-03-2020, 10:13 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 993 անգամ


ԱՄՆ-ը կորոնավիրուսի վարակվածության թվով անցավ Չինաստանին և առաջինն է աշխարհում. Интерфакс
ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների զգալի աճ է գրանցվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 594: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջ անցավ Չինաստանին, որտեղ վարավածների թիվը 81 հազար 340 է:
ԱՄՆ-ի ժամանակով մարտի 26-ի երեկոյան միանգամից ավելի քան 13 հազար դեպքի արձանագրմամբ այդ երկիրը դարձավ աշխարհում ամենամեծ թվով հաստատված դեպքեր ունեցող պետությունը։
ԱՄՆ-ում մահացել է 1300 մարդ: Ապաքինվել է 1868 մարդ:
Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 195-ից ավելի երկրներում և տարածքներում: Աշխարհում վարակվածների թիվն աճում է րոպե առ րոպե. հաստատված 532 հազարից ավելի դեպք կա։ Մահացել է ավելի քան 24 հազար, ապաքինվել՝ 124 հազար մարդ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մարտ 2020 (563)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS