X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար


* 12-03-2020, 18:11 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 881 անգամ


Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:


Ստորև ներկայացնում ենք Շուշան Շահենի Ստեփանյանի կենսագրական տվյալները

Զինվորական կոչումը՝ մայոր

Ծնվել է 08.08. 1988թ., ԱՀ ք. Հադրութում

1995-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ք. Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը

2005-2009 թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ

2007-2009 թթ. աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում` որպես հետաքննող լրագրող

2009թ. ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից

2013 թ. նույն թերթի խմբագրության մշակույթի և հասարակայնության կապերի բաժանմունքի թղթակից

2015-2016 թթ. նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր

2017 թ. նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ

2018 թ. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի մամուլի բաժնի թղթակից

2019 թ-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում

2009 թ. թիմի կազմում ճանաչվել է European Journalism Centre-ի կողմից կազմակերպված հետաքննական լրագրության ուսումնական մրցույթի հաղթող և վերապատրաստվել Նիդերլանդներում

2014թ վերապատրաստվել է ԳԴՀ ԶՈւ Ինֆորմացիայի և կոմունիկացիայի ակադեմիայում

Պարգևատրվել է «ՀՀ ԶՈւ 20 տարի» , «Ծ.Հ.Ս. Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, պատվոգրերով:

Հայրը` Շահեն Ստեփանյանը, ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից է, հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS