X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածներից Իտալիայի քաղաքացին նախորդ շաբաթ աշխատել է «Թումո»-ում


* 12-03-2020, 17:56 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 850 անգամ


ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածներից Իտալիայի քաղաքացին նախորդ շաբաթ աշխատել է «Թումո»-ումՀայաստանում երեկ հայտնաբերված կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիներից մեկը՝ Իտալիայի քաղաքացին, նախորդ շաբաթվա ընթացքում աշխատել է «Թումո»-ն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:

««Թումո»-ի 6-րդ հարկում ընթանում է շինարարություն: Շինարարական խմբի հրավիրված մասնագետներից մեկն էլ վիրուսով վարակված Իտալիայի քաղաքացին է»,-մանրամասնեց Բուդաղյանը:

Նա ընդգծեց, որ այդ անձը չի ունեցել որևէ մուտք ո՛չ «Պիքսարտ» ընկերության, ո՛չ «Թումո»-ի աշխատանքային տարածք:

«Նա շենք մուտք է գործել աշխատանքային մուտքից ու բարձրացել հենց 6-րդ հարկ, որտեղ չկա ոչ մի աշխատակից՝ բացի շինարարական աշխատանքային խմբից: «Թումո»-ում կա մուտք, որից ներս են մտնում ուսանողները, և մուտք, որից ներս են մտնում «Թումո»-ի և մյուս գրասենյակների աշխատակիցները: Այսինքն՝ քաղաքացին ո՛չ «Թումո»-ի ուսանողների, ո՛չ աշխատակազմի հետ շփում չի ունեցել»,- ընդգծեց կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավարը՝ նշելով նաև, թե տեղյակ չէ՝ շինարարական աշխատանքային խմբում քանի աշխատակից կա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ավելի վաղ «Թումո» կենտրոնը հայտարարություն էր տարածել, որ կենտրոնում դասապրոցեսը մեկ ամսով դադարեցվում է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS