X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ծեծ և մահվան ելքով միջադեպ՝ Գեղարքունիքի մարզում. ձերբակալվել են եղբայրներ


* 12-03-2020, 14:55 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 469 անգամ


Ծեծ և մահվան ելքով միջադեպ՝ Գեղարքունիքի մարզում. ձերբակալվել են եղբայրներ2020 թվականի մարտի 10-ին՝ ժամը 1600-ին, Գավառի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի սալջարդ» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի բնակիչ:

Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի մեկ այլ բնակչի դին, ինչպես նաև՝ նույն գյուղի երկու բնակիչ՝ մարմնական վնասվածքներով:

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մարտի 10-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա և 27-ամյա եղբայրները, իրենց հորը պատկանող «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Սևան քաղաք ուղևորվելու ընթացքում, Լճափ գյուղում ճանապարհը չզիջելու պատճառով, վիճաբանել են նույն գյուղի բնակչի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, ով մոտակայքում գտնվող համագյուղացիների կողմից տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենայով՝ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նրա հարազատները որոշել են ուղեկցել շտապօգնության մեքենային և այդ նպատակով մի պահ կանգ են առել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27կ/մ հատվածում և իջնելով մեքենաներից՝ սպասել շտապօգնության մեքենայի մոտենալուն: Այդ ընթացքում «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Գավառ քաղաք ընթացող երկու եղբայրները, նկատելով և ճանաչելով ճամփեզրին կանգնած տուժողի հարազատներին, առերևույթ դիտավորությամբ ավտոմեքենան վարել են դեպի նրանց, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով եղբայրները ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS