X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքական ԶԼՄ-ներին մտահոգել են Հայոց ցեղասպանության մասին Երուսաղեմում փակցված քարտեզները


* 12-03-2020, 14:18 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 595 անգամ


Թուրքական ԶԼՄ-ներին մտահոգել են Հայոց ցեղասպանության մասին Երուսաղեմում փակցված քարտեզներըErmenihaber: Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Իսրայելում Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցված անգլերեն քարտեզները:

Դժգոհություն են հայտնում, որ Հայոց ցեղասպանություն 1915-1923թթ. վերնագիրը կրող քարտեզներում Օսմանյան կայսրության տարածքները ներկայացվում են մասնատված:

Թուրքական շրջանակները մտավախություն ունեն, որ եթե Երուսաղեմի հայկական եկեղեցու կողմից փակցված քարտեզները պատռեն կամ հանեն պատերից, ապա Իսրայելը հնարավոր է ձերբակալի նրանց` «ազատությունը սահմանափակելու» մեղադրանքով:

«Եթե քարտեզները նույնիսկ վերացվեն, միևնույն է, նորերը կփակցվեն»,-ասված է աղբյուրում:

Նշվում է նաև, որ քարտեզում Օսմանյան Թուրքիան բաժանված է երկու մասի: Արևմտյան մասում գրված է Օսմանյան, արևելյան մասի որոշ շրջաններում Հայաստան, իսկ հարավ-արևելքում` Քուրդիստան:

Նշենք, որ քարտեզում կարմիր գույնով պատկերված են այն շրջանները, որտեղ Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիան հայերի բնաջնջում է իրականացրել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS