X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բացառված չէ, որ դասերն ու հասարակական միջոցառումները կչեղարկվեն. Արսեն Թորոսյան


* 12-03-2020, 13:47 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 12170 անգամ


Բացառված չէ, որ դասերն ու հասարակական միջոցառումները կչեղարկվեն. Արսեն ԹորոսյանԲացառված չէ, որ սահմանափակումներ կմտցվեն հասարակական միջոցառումների անցկացման համար, իսկ դասերը կրկին կչեղարկվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ կառավարության համար ամենից կարեւորը հասարակության առողջությունն է, եւ այդ պատճառով քաղաքական որեւէ հարց չի կանգնեցնի վերոնշյալ սահմանափակումները մտցնելու մասին որոշման ընդունումը: Նախարարը նշեց, որ անհրաժեշտության դեպքում որոշումները կընդունվեն, եւ հասարակությանն անմիջապես կտեղեկացվի այդ մասին:

Դպրոցները դասերը մեկ շաբաթով հետաձգվել էին, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքին մասին: Այդ որոշումը, նախարարի խոսքով, ընդունվեց, որպեսզի «հասարակության հետ վստահելի հարաբերություններ կառուցվի եւ որպեսզի համոզվենք, որ վիրուսի լոկալ տրանսմիսիա չի եղել»:

Այսօր արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք, երկրում իրավիճակը փոխվել է, եւ անհրաժեշտության դեպքում դասերը, ինչպես նաեւ հասարակական միջոցառումները կչեղարկվեն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS