X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կորոնավիրուսի պատճառով «Արմենիա» ավիաընկերությունը մինչև ապրիլի 16-ը կասեցնում է չվերթների մեծ մասը


* 12-03-2020, 13:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 1770 անգամ


Կորոնավիրուսի պատճառով «Արմենիա» ավիաընկերությունը մինչև ապրիլի 16-ը կասեցնում է չվերթների մեծ մասը
«Արմենիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել մինչև ապրիլի 16-ը կասեցնել իր չվերթների գերակշիռ մասը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:
««Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ անվճար կատարվել է օրվա փոփոխություն: «Արմենիա» ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին»,- նշել է Խաչատրյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ բոլոր չվերթները չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS