X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում


* 12-03-2020, 12:56 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 246 անգամ


Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մարտի 11-ին, ժամը 00.20-ին, Երեւանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 11.30-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 18.45-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկն ու մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 12-ին, ժամը 00.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շերամի փողոցում բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Երևանյան-Չարենցի փողոցների խաչմերուկում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արևիկ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 14-րդ կմ-ին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 39-ամյա վարորդը, «Ֆոլքսվագենի» 21-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 19.10-ին, «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Նորաշեն-Արծվաբերդ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախել ճամփեզրի պատին. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 20.55-ին, Իջեւան-Բերդ ճանապարհի 36-րդ կմ-ին «Մերսեդես » մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 67-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS