X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու քարոզարշավը, կընդհատենք. Փաշինյանը՝ կորոնավիրուսի առնչությամբ


* 12-03-2020, 12:39 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 270 անգամ


Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու քարոզարշավը, կընդհատենք. Փաշինյանը՝ կորոնավիրուսի առնչությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատեն: Փաշինյանն այս մասին ասաց Ջերմուկում լրագրողների հետ զրույցում:
«Եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին ինչ խնդիր կա, ես երեկ երեկոյան ներկայացրել եմ»,-վստահեցրեց Փաշինյանը ու նշեց՝ եթե լինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կհայտարարվի:
Նա նշեց՝ հիմա այդ անձանց հետ շփված բոլոր մարդկանց շրջանակը պարզվում է, և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:
«Ընդ որում, կարող են լինել մարդիկ, որ կմեկուսացվեն «Գոլդեն փելես»-ում, բայց կարող են լինել մարդիկ, որոնց որոշ հանգամանքներից ելնելով խնդրենք մեկուսանան իրենց տանը»,-ասաց նա:
Հարցին, թե քարոզարշավը շարունակվելու է, նա ասաց՝ ինչպես տեսնում եք, շարունակվում է: «Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու, կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը:
Մարտի 11-ին Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի 3 հաստատված դեպք: 1 դեպք գրանցվել էր մարտի 1-ին: Դեպքերը չորսն են, կարանտինի մեջ գտնվող անձինք՝ 41-ը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS