X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն


* 6-03-2020, 18:26 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 695 անգամ


Մարտի 9-ից դասերը կվերսկսվենԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին ևս հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն չներկայացնելու դեպքում, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը կանցնեն բնականոն աշխատանքային ռեժիմի:

Հիշեցնենք, որ մարտի 2-ից 8-ը նշված հաստատությունները փակ են եղել: ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS