X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ գործարարի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման


* 28-02-2020, 17:20 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 698 անգամ


Հայ գործարարի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկմանTert.am: Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջ քաղաքում գտնվող Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել է այն փորձարկման: Այս մասին գրում է Time-ը:


Պատվաստանյութը ստեղծվել է 42 օր անց այն բանից հետո, երբ չինացի հետազոտողները հրապարակել էին վիրուսի գենետիկ կոդը: Պատվաստանյութի նմուշներն ուղարկվել են ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ:

Նշվում է, որ պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկվի ապրիլից:

Moderna Therapeutics ընկերությունը պատվաստանյութը պատրաստել է` հիմնվելով նոր գենետիկ մեթոդի վրա, որը վիրուսի շատ նմուշներ չի պահանջում: Այս պատվաստանյութի շնորհիվ ավշային հանգույցներում իմունային բջիջները սպիտակուցներ են արտադրում, որոնց շնորհիվ իմունային բջիջները հայտնաբերում և սպանում են վիրուսներին:

Նշենք, որ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է:

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մարտ 2020 (563)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS