X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պետբյուջե ապահովված մաքսային մուտքերի մասով գրանցվել է աճ


* 15-02-2020, 12:39 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 168 անգամ


Պետբյուջե ապահովված մաքսային մուտքերի մասով  գրանցվել է  աճՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է մաքսային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և ներկայացրել 2020թ. առաջնահերթությունները: 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե ապահովված մաքսային մուտքերի մասով 22.2% աճ է գրանցվել: Տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ, իսկ ՀՀ-ից միության միասնական բյուջե փոխանցվել է 63 մլրդ 422 մլն դրամ:

2019թ. Հայաստան է ներմուծվել 194%-ով ավելի մեքենա, քան 2018թ.-ին (2018թ.` 64 082, 2019թ.` 189 018): Ի դեպ, միայն դեկտեմբերին ձևակերպվել է 33 428 մարդատար ավտոմեքենա, արձանագրվել է նաև գանձումների բարձր մակարդակ՝ 16 մլրդ 362 մլն դրամ: ՊԵԿ պաշտոնական կայքում ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային վճարները նոր դրույքաչափերով հաշվարկելու էլեկտրոնային հաշվիչ:

ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնել է, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները վերջին տարիներին զգալիորեն ավելացել են: Եթե 2014-2017թթ. նրանց թիվը 5000-ի սահմանում էր, ապա 2019թ. անցել է 12 000-ը: 2018թ. համեմատ 54%-ով աճել է մաքսային ձևակերպումների թիվը: Ընդ որում, մաքսային ձևակերպումներն իրականացվում են մաքսային մարմնի կողմից անվճար:

ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ ազատականացվել և ավելի մրցակցային է դարձել մաքսային միջնորդական ծառայությունների մատուցման ոլորտը: Ընդհանուր առմամբ, 2018-ի ապրիլից կրկնակի ավելացել են ոլորտի ընկերությունները: ՊԵԿ-ը մաքսային միջնորդների համար անվճար դասընթացներ է կազմակերպել, մասնավորապես` ավտոմեքենաների համար նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ:

Շուշանիկ Ներսիսյանը տեղեկացրել է, որ մաքսային հսկողության գործընթացում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգի գործիքակազմի հնարավորությունների արդիականացման շնորհիվ 2018թ.-ի համեմատ 10%-ով նվազել է «Ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողում՝ ստուգում իրականացնելուց հետո» ընթացակարգով «կարմիր ուղի» միջերեսային արտացոլմամբ զննության ենթարկված ներմուծված բեռների քանակը: Հետագայում էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման արդյունքում հնարավոր կլինի ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում իրականացնել սահմանին` առանց մաքսային մարմիններ այցելելու: Էապես կրճատվել է սահմանահատման գործընթացը: Նախկինում ռենտգեն սարքավորումներով զննման էր ենթարկվում ՀՀ մտնող բեռնատարների 99%-ը, այժմ՝ 38%-ը: Մաքսային ծառայությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնք ուղղված են եղել աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու ռեսուրսների տնտեսմանը:

ՊԵԿ նախագահի տեղակալն անդրադարձել է Հարավային մաքսատուն-վարչության «Մեղրի» մաքսակետի արդիականացմանը, որը նախատեսված է ավարտել 2024 թվականին: Այսօր երրորդ երկրներից ցամաքային ճանապարհով Հայաստան ներմուծում իրականացնող բեռնատարների միջինում 18%-ը սահմանը հատում է Մեղրիի մաքսակետով, ուստի հարավային սահմանի արդիականացումն անհրաժեշտություն է:

Շուշանիկ Ներսիսյանը, խոսելով մաքսային հսկողության և ձևակերպումների օպտիմալացման քայլերից, տեղեկացրել է, որ հնարավորություն է ստեղծվել առցանց ռեժիմով հսկելու տարանցիկ բեռներ փոխադրող ավտոմեքենաների շարժը: Ամբողջությամբ վերանայվել է արժեքային ցուցիչների տվյալների շտեմարանը, որը շուկայական գներին համահունչ արագ թարմացվում է:

Տարածքային համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ՊԵԿ-ը ձեռնամուխ է եղել Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցմանը: Մասնավորապես` Գյումրիում 2019թ.-ից գործում է Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի ավտոմեքենաների ձևակերպումներ իրականցնող ստորաբաժանումը: Նախատեսվում է 2020թ. Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնում փուլային եղանակով կազմակերպել նաև հյուսիսային սահմանով իրականացվող արտահանման և ներմուծման մաքսային գործառնությունները:

Անդրադառնալով մաքսային ծառայության տեսլականին` Շուշանիկ Ներսիսյանն առանձնացրել է նախնական հայտարարագրման ինստիտուտի ներդրման կարևորությունը, ինչպես նաև փաստաթղթերը տարբեր գերատեսչություններից «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին տրամադրելու հնարավորությունը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (445)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS