X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է


* 15-02-2020, 11:35 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 154 անգամ


Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած աշխատանքային այցի երրորդ օրը շարունակվելու է Մյունխենում՝ երկկողմ հանդիպումների հագեցած օրակարգով։ Աշխատանքային երրորդ օրվա առաջին հանդիպումը կկայանա ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Նախատեսված են երկկողմ հանդիպումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու, Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ֊Համադ Ալ Սաբահի, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Նախատեսված է նաև ձեռքսեղմում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ։

Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարելիք այցի համատեքստում վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպումն էր։ Այդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա, այդ մասին նշված է Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքում։ Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը։ Այն տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը): Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը:

Փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (445)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS