X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պարզաբանում՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործի վերաբերյալ


* 14-02-2020, 14:45 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 326 անգամ


Պարզաբանում՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործի վերաբերյալՆախօրեին զանգվածային լրատվության միջոցներում, թյուրըմբռնման արդյունքում, հրապարակվել է սխալ տեղեկատվություն:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դ.Մովսիսյանը, Խ.Գասպարյանը, Ս.Ավետիսյանը:

Նախաքննության ընթացքում, ինչպես հայտնել էինք, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մովսիսյանին, Խ.Գասպարյանին և Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կրտսեր սերժանտ Ս.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (484)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS