X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը


* 14-02-2020, 12:59 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 195 անգամ


Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանըErmenihaber:Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Սիրիայի իշխանությունների էությունը ցույց տվող ցայտուն օրինակ է անվանել։

Թուրք պաշտոնյան ասել է, որ այս որոշումը ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը, քանի որ, ըստ Աքսոյի, Սիրիայի իշխանությունները սեփական ժողովրդին տարիներ շարունակ ամեն տեսակ կոտորածների են ենթարկել, միլիոնավոր մարդկանց տեղահանել են ու քիմիական զենք կիառել:

«Դեռ շարունակվում է մարդկային դրաման, որի պատճառ է դարձել ռեժիմը (Սիրիայի իշխանությունները), մեր սահմանին տեղի է ունենում պատմության ամենադաժան աղետներից մեկը»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ չմոռանալով շեշտել Թուրքիայի պաշտոնական թեզերը առ այն, որ «Սիրիայի ռեժիմը կորցրել է միջազգային լեգիտիմությունը»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (485)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS