X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ուշադրություն. դեռևս կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


* 13-02-2020, 12:53 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 365 անգամ


Ուշադրություն. դեռևս կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 11:30-ի դրությամբ փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները, իսկ դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ, Ամասիա-Աշոցք ավտոճանապարհները:

Գորիսի կողմից առկա են կուտակումներ՝ 8 մարդատար և 50 բեռնատար տրանսպորտային միջոց, Սիսիանի կողմից՝ 84 բեռնատար, 35 մարդատար, 6 ավտոբուս՝ 64 ուղևորով, որից 2-ը՝ երեխա:

Ճամբարակի լեռնանցքի հատվածում արգելափակված է 30 տրանսպորտային միջոց:

Քաղաքացիներին ցուցաբերվում է համապատասխան օգնություն: Իրականացվում է ավտոճանապարհի մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ:

Հարգելի´ քաղաքացիներ.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է դեռևս զերծ մնալ վերը նշված ճանապարհներով երթևեկելուց, ինչպես նաև ճանապարհին արգելափակված բոլոր վարորդներին հետ վերադառնալ և ճանապարհ ընկնել միայն եղանակային պայմանները փոքր-ինչ բարելավվելու դեպքում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (484)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS