X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Վարչապետը կրկին խոսեց ծննդատներից


* 23-01-2020, 11:47 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 416 անգամ


Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Վարչապետը կրկին խոսեց ծննդատներիցԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ծննդատների թեմային: Նա ասաց, թե երեկ Հ1-ի եթերում տեսել է ռեպորտաժ Աչաջուրի ծննդատնից:

«Ի՞նչ է պատմում այդ ռեպորտաժը. հարցրազրույց են անում ծննդկանի հետ, որը այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից, այսինքն՝ գյուղից եկել է Աչաջուրում ծննդաբերելու, որը, ըստ չափանիշների, գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար չափանիշներին», - ասաց վարչապետը:

Նա նշեց, որ Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյանից 19 կիլոմետր հեռավորության վրա ու Նոյեմբերյանում կա ծննդատուն՝ շատ լավ վիճակում, նորոգված, լիարժեք հագեցված:

«Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքն ու նրա ծննդատունը ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան՝ Աչաջուրը, էլ չեմ ասում, որ Աչաջուրը Ոսկեպարից հեռու է 25.7 կիլոմետր, Իջևանից հեռու է 34.3 կիլոմետր: Հարց՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել», - ասաց Փաշինյանը:

Նա պարզաբանեց, որ այս ամենն ասում է ցույց տալու համար, թե հարցերը ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում:

«Այսինքն, եթե Ոսկեպարից ծննդկանը կարող է ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, շնորհիվ այն բանի, որ ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում՝ ի տարբերություն 2018 թվի: Էս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ», - ասաց վարչապետը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (479)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS