X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Փոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները


* 14-01-2020, 13:49 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1254 անգամ


Փոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակներըՈւղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես փոփոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:
Փոխվում է №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի երթևեկության կարգը. այն Երևանից մեկնելու է ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 10:15-ին՝ 9:15-ի փոխարեն: Գյումրիից վերադարձի ժամը մնում է անփոփոխ՝ 17:55 :
Հաճելի նորություններ են սպասում ամենօրյա №681/682 Գյումրի-Երևան-Գյումրի գնացքի ուղևորներին՝ ուղերթը սպասարկելու է ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Գյումրիից մեկնելու է 8:30 (7:45-ի փոխարեն), իսկ Երևանից՝ 18:30 (18:25-ի փոխարեն):
Ամենօրյա №684/685 Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացը հունվարի 20-ից Երևանից մեկնելու է 9:00 (7:55-ի փոխարեն), իսկ Գյումրիից՝ 18:55 (18:15-ի փոխարեն):
Ամենօրյա Երևան-Երասխ-Երևան №7640(7641)/6512(6511) էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 4:40 (19:00-ի փոխարեն), Երասխից՝ 6:30 :
Հուվարի 20-ից կգործեն երեք նոր էլեկտրագնացքներ՝ երկուսը՝ Արմավիրի, մեկը՝ Արարատի ուղղություններով: Ամենօրյա №7010/7011 Երևան-Արմավիր-Երևան էլեկտրագնացքը Երևանից կմեկնի 6:20, Արմավիրից՝ 7:25 : Իսկ №7012/7013 Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկելու է նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 15:00, Արմավիրից՝ 16:30 :
№6514(6513)/6516(6515) Երևան-Արարատ-Երևան էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 19:00, Արարատից՝ 20:40 :
Հունվարի 20-ից չեն գործելու №686/687 Երևան-Գյումրի-Երևան և №7011/7016 Արաքս-Երևան-Արաքս էլեկտրագնացքները:
Փոխված չվացուցակները շուտով հասանելի կլինեն ՀԿԵ պաշտոնական կայքի (ukzhd.am) "Ուղևորատար գնացքների չվացուցակներ" բաժնում


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (236)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0