X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Աղջիկները երիտասարդից 1․000․000 դրամ են շորթել


* 13-01-2020, 15:31 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 1035 անգամ


Աղջիկները երիտասարդից 1․000․000 դրամ են շորթել
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։ Տեղեկությունների հիման վրա ներքին անվտանգության վարչության, փորձաքրեագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին հերթական անգամ երիտասարդից գումար վերցնելուց հետո 26-ամյա աղջիկը բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շորթման առարկա 50․000 դրամը։ Նույն օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց նաև մյուս աղջիկը, որը 21 տարեկան է։ Նրանք ձերբակալվեցին։ Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում շորթման հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է տարածքային քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (236)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0