X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արթուր Ալեքսանյան․ Տոկիո կմեկնեմ երկրորդ օլիմպիական ոսկու հետևից


* 18-12-2019, 15:13 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 368 անգամ


Արթուր Ալեքսանյան․ Տոկիո կմեկնեմ երկրորդ օլիմպիական ոսկու հետևից Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է ավարտին մոտեցող տարին՝ խոսելով նվաճումների, ԱԱ-ում ստացած վնասվածքի և Հայաստանում UNICEF-ի դեսպան դառնալու մասին։

-Արթուր, ինչպիսի՞ն էր ավարտվող տարին քեզ համար։

-Տարին լավ սկսվեց ինձ համար, նախ Ղազախստանում մասնակցեցի լավ կազմ հավաքած մրցաշարի և դարձա հաղթող, իսկ հետո հանդես եկա Եվրոպական խաղերում։ Լավ մարզավիճակում էի, ինչը թույլ տվեց դառնալ չեմպիոն: Այնուհետև լավ մարզավիճակում մասնակցեցի աշխարհի առաջնությանը, որտեղ հիմնական նպատակը վարկանիշ ձեռք բերելն էր: Սկզբում գոտեմարտերը լավ էին ընթանում, բայց երրորդ գոտեմարտում ստացա կողոսկրի վնասվածք և հետագայում այդպես գոտեմարտեցի մինչև եզրափակիչ, որին չկարողացա մասնակցել։ Եթե վնասվածքս չխանգարեր, կարող էին 4-րդ ոսկե մեդալը նվաճել աշխարհի առաջնությունում։

-Այնուամենայնիվ, մինչև վերջին պահը ցանկանում էիր գոտեմարտել։

-Այո, մինչև վերջին վայրկյանը ուզում էի ու պատրաստ էի գոտեմարտել, բայց թույլ չտվեցին, քանի որ կոտրված կողոսկրը կարող էր վնասել այլ օրգանների ու լինեին ավելի լուրջ հետևանքներ։

-Այս պահին ինչպե՞ս ես զգում քեզ։

-Հիմա ինձ լավ եմ զգում, այս հավաքից սկսել եմ գորգային աշխատանքները, մինչև այս միայն ֆիզիկական մարզումներ էի անցկացնում։ Պատրաստվում եմ հունվարին կայանալիք միջազգային մրցաշարին:

-Փետրվարին կանցկացվի Եվրոպայի առաջնությունը։ Կտեսնե՞նք քեզ ԵԱ-ում:

-Ցանկություն ունեմ մասնակցել, բայց ավելի պարզ կլինի հունվարին կայանալիք միջազգային մրցաշարից հետո: Եթե այնտեղ հին վնասվածքները չխանգարեն, ուրմեն կմասնակցեմ։

-Այս տարի դարձար UNICEF-ի բարի կամքի դեսպան։ Ինչպե՞ս ստացվեց դա:

-Ստացա առաջարկ և միանգամից ընդունեցի: Ինձ համար մեծ պատիվ է լինել այդ կազմակերպության բարի կամքի դեսպանը։

-Կհասցնե՞ս մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերը վերադառնալ լավագույն մարզավիճակիդ։

-Իմ հիմնական նպատակը 2-րդ օլիմպիական ոսկին է, բայց մինչև այդ կարևոր է, որ վնասվածք չստանամ և համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի։

-Շատերը կարծում են, որ հիմնական մրցակիցներիցդ մեկը՝ Մուսա Եվլոևը, այս պահին շատ ավելի լավ մարզավիճակում է։

-Այո, նա լավ ըմբիշ է, լավ մարզավիճակում է, բայց ես էլ վատ չեմ զգում ինձ, իսկ ԱԱ-ի ժամանակ տեսանք, թե ում հաղթեցի եզրափակիչի ճանապարհին, իսկ նա՝ ում։ Հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում կհանդիպեմ նրան, և շատ հարցեր կստանան պատասխաններ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2020 (344)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS