X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրք պատգամավոր. «Մենք թքում ենք ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևի վրա»


* 14-12-2019, 12:47 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 447 անգամ


Թուրք պատգամավոր. «Մենք թքում ենք ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևի վրա»Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) կոշտ արձագանք է եղել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։

Իր կոպիտ ելությով աչքի է ընկել հատկապես իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Էմին Աքբաշօղլուն։ Նա Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել է օսմանյան պոետ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի «Թքեք» բանաստեղծությունից մի հատված ընթերցելով։

«Ամենալավ պատասխանը տվել է Մեհմեթ Աքիֆը 100 տարի առաջ։ Ազգային ուժի ոգով դեռևս 100 տարի առաջ եղած զգացումները և խոհերը նույնությամբ մենք ենք հիմա կրում և ազգային ու պետական դիրքերից գոչում ենք, որ թքում ենք ԱՄՆ-ի Սենատի այդ բանաձևի վրա։ Մենք դա համարում ենք ոչնչություն»,- ասել է Էրդողանի կուսակից պատգամավոր Էմին Աքբաշօղլուն։

Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Էնգին Ալթայը հայտարարել է, որ նախագահ Էրդողանից սպասում են ԱՄՆ-ի Սենատին տրվելիք մի այնպիսի պատասխան, որը վայել կլինի թուրք ժողովրդի և Թուրքական խորհրդարանի պատվին ու հեղինակությանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2020 (230)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS