X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մեհրիբան Ալիևային որպես հյուր հրավիրում եմ Արցախ, մենք կապահովենք մուղամը.Աննա Հակոբյան


* 4-12-2019, 17:23 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 479 անգամ


Մեհրիբան Ալիևային որպես հյուր հրավիրում եմ Արցախ, մենք կապահովենք մուղամը.Աննա ՀակոբյանԵս ուզում եմ Մեհրիբան Ալիևային որպես հյուր հրավիրել Արցախ: Այս մասին այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին հայտարարեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:


«Նա կարող է լինել մեր հյուրը, հայ ժողովուրդը գիտի ինչպես ընդունել, հարգել հյուրին: Եվ մեր հյուրընկալության ընդունված կանոններից է նաև պատվել իր երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը և նա Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի տիկին և այդ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Telegram-ի իր պաշտոնական էջում գրել էր. «Մեր միակ երազանքը Ղարաբաղի հողում միասին ղարաբաղյան շիկեստե (մուղամ) լսելն է»:


Աննա Հակոբյանը նաև հայտնեց, որ եթե Մեհրիբան Ալիևան ընդունի իր հրավերը, ինքը պատրաստ է այցելել Բաքու:

«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն է պատերազմի միջոցով գալ Ղարաբաղ, մուղամ լսել, վստահեցնում եմ՝ այդ երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,- նշեց վարչապետի տիկինը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (127)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS