X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքը, ըստ լուրերի, վերածվելու է հյուրանոցի


* 2-12-2019, 18:48 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 177 անգամ


Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքը, ըստ լուրերի, վերածվելու է հյուրանոցիErmenihaber: Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուն քննադատել է մշակույթի նախարար Մեհմեթ Էրսոյին պատմական շինությունների վերականգնման ընթացքում ցուցաբերած անտարբերության համար:

Պատգամավորը նկատել է տվել, որ վերականգնման ընթացքում վնաս են հասցվել պատմական մի շարք շինությունների:

Նախարար Էրսոյը գրավոր պատասխանել է ընդդիմադիր պատգամավորին՝ անդրադառնալով նաև Թուրքիայում հայերից բռնագրավված պատմական «Սանասարյան հան» շենքին:

Վերջերս լուրեր են շրջանառվում, որ հայկական պատմական այդ շինությունը շուտով շահագործվելու է որպես հյուրանոց:

Էրսոյը նշել է, որ «Սանասարյան հան» անշարժ գույքի վերաբերյալ շարունակվում է իրավական գործընթացը և պնդել, որ գույքը պատկանում է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Թուրքական դատարանի որոշմամբ «Սանասարյան հանը» 2018-ին վերադարձվել էր Պոլսի հայոց պատրիարքարանին, բայց հետո նորից պետականացվել է:

Նրա խոսքով` «Սանասարյան հան» շենքի նկատմամբ այդ խախտումները վարձակալի կողմից են իրականացվել:

«Շրջանային պաշտպանության խորհրդի փոխանցմամբ` 4 անգամ արդեն դատական հայց է ներկայացվել»,-ասել է նախարարը:

Նշենք, որ «Սանասարյանի հանը» կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:

Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

2018թ. Ստամբուլի Սիրքեջի շրջանում գտնվող «Սանասարյան հանը» հայ համայնքին վերադարձնելու վերաբերյալ դատական որոշում էր կայացվել:

Դատական գործի առաջին փուլում Ստամբուլի թիվ 13 հիմնական դատարանը մերժել էր հայ համայնքին, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան ու շահել դատական գործը:

Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով, սակայն, դատական որոշումը բեկանվել էր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (129)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS