X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Համալսարանական բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են զինվորի կյանքը


* 2-12-2019, 01:44 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 446 անգամ


Համալսարանական բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են զինվորի կյանքը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից տեղեկացնում են, որ համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանն ու համալսարանական հիվանդանոցի ուրոլոգները համատեղ բարդ վիրահատությամբ փրկել են զինվորի կյանքը։
Արցախում ծառայության ժամանակ հրազենային վիրավորում ստացած ժամկետային 19-ամյա զինծառայողը, ով ծանր վիճակում տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առաջատար ուրոլոգների մասնակցությամբ բժշկական կոնսիլումից հետո տեղափոխվել է համալսարանական հիվանդանոց:
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի խոսքով՝ զինվորն ունեցել է աջ ազդրի, որովայնի և կրծքավանդակի հրազենային ծանր վիրավորում, որի արդյունքում ստացել է ներքին օրգանների լուրջ վնասվածքներ։
«Ուրոլոգների հետ համատեղ կատարել ենք բարդ վիրահատություն՝ վերականգնել ենք վնասված բոլոր օրգանները»,- ասել է պլաստիկ վիրաբույժը՝ վստահեցնելով, որ զինվորի վիճակը գնահատվում է լավ, և հրաշքով փրկված երիտասարդն ապագայում առողջական խնդիրներ չի ունենա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (125)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS