X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Մասդար ընկերության և ԱՆԻՖ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը


* 30-11-2019, 18:36 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 238 անգամ


Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Մասդար ընկերության և ԱՆԻՖ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանըՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախագահն այսօր Աբու Դաբիում ներկա է գտնվել Մասդար ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Համաձայնագրով նախանշված առաջին նախագիծը 200 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում։

Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանում տեղի ունեցած ստորագրման արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Մուբադալա ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբադարաքի և էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Սուհայիլ Ալ Մազրուի հետ։

«Վերջին շրջանում մեր երկու երկրների միջեւ հարաբերություններն էապես առաջ են մղվել Ձեր ջանքերի շնորհիվ։ Դուք մեծ ներդրում ունեք մեր հարաբերությունների առաջընթացի գործում, և մենք այսօր համագործակցում ենք վստահության ու փոխընբռնման մթնոլորտում»,-դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է Խալդուն Ալ Մուբադարաքը՝ ավելացնեով, որ աշխարհում քիչ նախագահներ կան, որ կարողանում են նման բազմաբնույթ քաղաքականություն վարել և լավ են պատկերացնում, թե ինչպես է տնտեսությունն աշխատում։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը նախագահ Սարգսյանին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ասել է. «Մենք օգտագործել ենք այն հնարավորությունը, որ բացել էր նախագահ Արմեն Սարգսյանը հունվարին ԱՄԷ իր այցելության ընթացքում։ Արդյունքում՝ Հայաստան է գալիս մի շատ որակյալ և մրցունակ գործընկեր՝ հիանալի առաջարկով։ Նախատեսում ենք Հայաստանում գործող ատոմակայանի հզորությամբ երկրորդ էներգակայան ունենալ, որը լինելու է վերականգնվող էներգիայի հիմքի վրա»։

Բարձր գնահատելով կատարված աշխատանքը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս համագործակցությունը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար։

«Սա մեծ ճանապարհորդության միայն սկիզբն է։ Մենք միասին կարող ենք շատ ավելին անել։ Պետք է ավելի ջանասիրաբար աշխատենք և կունենանք լավ արդյունք, որը շահեկան կլինի թե՛ ձեզ, թե՛ Հայաստանի համար, -ասել է Հանրապետության նախագահը։-Հայաստանն ունի գեղեցիկ բնություն, և մենք պետք է շատ զգույշ լինենք մեր բնության հանդեպ։

Էներգաարդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը ոլորտներ են, որոնց նկատմամբ մենք պետք է շատ զգույշ լինենք։ Կարծում եմ՝ այս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի ոչ միայն այն առումով, որ Հայաստանը շատ ավելի կանաչ կդարձնի, այլև՝ օգտակար կլինի Հայաստանի էներգետիկայի համակարգը հավասարակշռելու առումով»։

Միևնույն ժամանակ, նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության մեծ շուկա մուտք գործելու հարթակ։ Նա հույս է հայտնել, որ ինչպես տարեսկզբի, այնպես էլ այս հանդիպման արդյունքները իրենց նպաստը կբերեն հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հանրապետության նախագահը ներկա է գտնվել նաև Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանում ընթացող Մուբադալա բիզնես ֆորումին և կարճատև զրույց ունեցել «Սիմենս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2020 (375)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS