X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայում մտահոգ են, որ ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել Սիրիայի քրդերի հետ


* 30-11-2019, 13:02 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 368 անգամ


Թուրքիայում մտահոգ են, որ ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել Սիրիայի քրդերի հետՊենտագոնի կայքում հայտարարություն է տարածվել Սիրիայի քրդերի զինված ջոկատների՝ «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) հետ համատեղ գործողություն սկսելու մասին: Թուրքական մամուլը նկատել է տալիս, որ ԱՄՆ-ի զինուժը միտք չունի դուրս գալ Սիրիայից, թեև հայտարարվել էր, որ դուրս է գալու:

Նշվում է, որ հայտարարության մեջ հղում է արվում Իրաքում ԱՄՆ-ի համատեղ գործողությունների հրամանատար գեներալ Ռոբերտ Ուայթիին, ով տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակելու են գործողությունները «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (այս զորախմբի մեծամասնությունը կազմում են քրդական YPG-ի զինյալները) հետ:

Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ Սիրիայում իրենց մնալու նպատակն այն է, որ ԻՊ-ը (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) վերահսկողություն չհաստատի Սիրիայի նավթահանքերի վրա:

Թուրքական աղբյուրը նշում է, որ ԻՊ-ն ԱՄՆ-ի համար պատրվակ է դարձել Սիրիայից դուրս չգալու համար ու հիշեցնում, որ նախորդ շաբաթ էլ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն էր հայտարարել, որ շարունակելու են աջակցել «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (ՍԺՈւ/SDF)` կրկին պատճառաբանելով, որ ԻՊ-ի վերակտիվանալը կանխելու հարցում քրդերը կարևոր դերակատար են:

Նշենք, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում Սիրիայի հյուսիսում գործող քրդական կազմակերպություններին, այդ թվում «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը, դրա ռազմական թևը հանդիսացող ԺՊՈՒ/YPG-ին ու ԱՄՆ-ի կողմից հիմնված SDF-ին: Պաշտոնական Անկարան բազմիցս դատապարտել է Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայի քրդական միավորումներին՝ պահանջելով դադարեցնել նրանց հետ համագործակցությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (95)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS