X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրեցի դպրոցականները մասնակցել են «Ռոսատոմ»-ի միջազգային օլիմպիադային


* 18-11-2019, 15:20 | Բաժին: Գլխավոր, Կրթություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 431 անգամ


Գյումրեցի  դպրոցականները մասնակցել են «Ռոսատոմ»-ի միջազգային օլիմպիադայինՆոյեմբերի 16-17 Երևանում տեղի ունեցավ Հայաստանի դպրոցների 8-12 դասարանների աշակերտների համար «Ռոսատոմի»-ի ֆիզիկա-մաթեմատիկական միջազգային օլիմպիադայի նախընտրական փուլը` ՄԻՖԻ միջուկային գիտահետազոտական համալսարանի աջակցությամբ։ Օլիմպիադան անցակցվեց Հայաաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Նախընտրական փուլին մասնակցեց շուրջ 200 դպրոցական ՀԱՊՀ ավագ դպրոցից, «Քվանտ» վարժարանից, ֆիզմատ դպրոցից և Գյումրու ավագ դպրոցներից։

Եզրափակչի արդյունքում հաղթողներն ու մրցանակակիրները կստանան ՄԻՖԻ ՄԳՀԻ ընդունվելու արտոնություններ, այդ թվում բյուջետային հիմունքներով Ռոսատոմ կոնսորցիումի համալսարանների քվոտաների շրջանակում։ «Ատոմային բնագավառում կադրերի պատրաստման Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում մենք ամեն տարի անցկացնում ենք դպրոցականների օլիմպիադա։ Հաճելի է նկատել, որ փուլից փուլ ցանկացողների քանակը ր մասնակիցների պատրաստվածության մակարդակը աճում են», - նկատեց ՄԻՖԻ ՄԳՀԻ-ի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների ուսումնական բաժնի ղեկավար Կիրիլլ Կուցենկոն։

Օլիմպիադայի անցկացումն ուղղված է ֆիզիկա-մաթեմատիկական կրթության զարգացմանը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ճշգրիտ գիտությունների նկատմամբ հետաքրքրվածության խթանմանը։ Ռոսատոմի կրթական նախաձեռնությունների գլխավոր նպատակն է՝ տաղանդավոր երիտասարդության բացահայտումը, որը հետաքրքրվում է գիտությամբ և նոր տեխնոլոգիաներով և հակված է ինժեներա-տեխնիկական մասնագիտություններին։

«Օլիմպիադան՝ դպրոցականների համար լավ հնարավորություն է դրսևորվելու և Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհեր ընդունվելու արտոնություններ ստանալու համար։ Յուրաքանյուր տարի, անցկացնելով նման միջոցառումներ, մենք հնարավորություն ենք ընձեռում երիտասարդներին ստանալու որակայալ կրթություն, անկախ նրենց նյութական ապահովվածությունից։ Շատ կարևոր է երեխաներին հաղորդել այն վստահությունը, որ գիտելիքների պատշաճ մակարդակի և աշխատասիրության արկայությամբ նրանք կարող են հասնել ամենաբարձր նպատակներին», - ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը։

Ռուսաստանի տեխնիկական բուհերի կրթական ծրագրերը միավորում են համալսարանների և ձեռնարկությունների ջանքերը, որպեսզի շրջանավարտի գիտելիքներն ու հմտությունները համապատասխանեն գործատուների արդի պահանջներին և ոլորտի պահանջարկներին։ Համալսարաններում ծեծտադրվում է ամենաժամանակակից հմտությումմերի և տեսական գիտելիքների ստացումը, ինչպես նաև ուսման ընթացքում ՌԴ առաջատաև ատոմային օբյեկտներում պրակտիկայի անցկացումը։

Հայաստանում անցկացվում են նաև այլ կրթական միջոցառումներ, որոնք ուղղված են միջուկային տեխնոլոգիաների և տեխնիկական մասնագիտությունների հանրայնացմանը։ Օրինակ, արդեն երկրորդ տարին է ինչ Պոլիտեխնիկական համալսարանում անցկացվում է «Ատոմային տեխնոլոգիաների օր», որի շրջանակում դպրոցականներն ու ուսանողները ծանոթանում են այն հնարավորություններին, որոնք հասանելի են երիտասարդներին նորարարությունների զարգացման շնորհիվ։ Հաշվի առնելով Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները, երկրին անհրաժեշտ կլինեն մեծ թվով բարձրակարգ մասնագետներ։

Հիշեցնենք, 2018 թվականի դեկտեմբերին Օլիմպիադայի ընտրական փուլին մասնակցել է Հայաստանի ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտական և հանրակրթական դպրոցների ավելի քան 200 սովորող։ 2018-19թթ. Արդյունքներով` ֆիզիկայի գծով 28 մասնակիցներից 20 դարձել են մրցանակակիրներ։ Մաթեմատիկայի գծով 33 մասնակիցներից մրցանակակիրներ են դարձել 10-ը։ Հաղթողների և մրցանակակիրների շարքում առանձնանում են Շահինյանի անվան դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտները։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2020 (362)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS