Կառնուտի միջնակարգ դպրոցի մասնաշենքը 2004 թվականի կառույց է:Շինարարական աշխատանքների թերությունների պատճառով, սակայն , մի քանի տարի անց դպրոցը կանգնել է խնդրի առաջ:Ջրահեռացում չիրականացվելու հետեւանքով կոյուղաջրերն անարգել լցվել են շենքի տակ ու քայքայել հիմքը: Հարցը բազմիցս բարձրաձայնվել է պատկան մարմիններում:Վերջապես այն ընդգրկվեց մարզի հրատապ ծրագիր ու դպրոցի հիմնանորոգման նպատակով կառավարության կողմից հատկացվեց գումար:Ամառվա ամիսներին քանդվեց ու նորովի կառուցվեց սանհանգույցը, հիմնանորոգվեց ու ամրացվեց դպրոցի հիմքը:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ