X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀԿ-ն Ծաղկաձորում եռօրյա աշխատաժողով է անցկացրել. բացման խոսքով հանդես է եկել Սերժ Սարգսյանը


* 10-11-2019, 19:14 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 189 անգամ


ՀՀԿ-ն Ծաղկաձորում եռօրյա աշխատաժողով է անցկացրել. բացման խոսքով հանդես է եկել Սերժ Սարգսյանը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ եվ լուծումներ» աշխատաժողովը, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ Աշխատաժողովը համախմբել է ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ, Հայաստանը Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մասնակիցները քննարկել են կուսակցական աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց և երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ և այլ թեմաներ։ Անդրադարձ է կատարվել արտաքին և ներքաղաքական օրակարգերի փոխկապակցված հիմնախնդիրներին, մարդու իրավունքների արդի վիճակին, տնտեսական ցուցանիշների դինամիկային և մամուլի ազատությանը։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, զեկույցներով հանդես են եկել տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Կարևորվել են հիմնական աշխատանքային առաջնահերթությունները և տրվել ոլորտային հանձնարարականներ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (248)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS