X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտում՝ «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորած ծրագրում


* 8-11-2019, 18:28 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 330 անգամ


Կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտում՝ «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորած ծրագրումՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործություն։ «Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2005 թվականին «Լինս» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից իրականացված «Երևան քաղաքի Հերացու, Սարալանջի և Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու» շինարարական աշխատանքների նախագծում ներառվել է նաև ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման ընդհանուր՝ 10․702․431 դրամ արժեքով աշխատանքները։ Դրա վերաբերյալ «Ճանապարհաշինության ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից հայտարարված մրցույթի հաղթող ճանաչված «Մոստովիկ» ՍՊ ընկերության տնօրինությունը, օգտվելով վերոնշյալ ԾԻԳ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում ստեղծված հնարավորությունից, ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման աշխատանքների փոխարեն ապամոնտաժել և խցանել են կոյուղագիծը։ «Ճանապարհաշինության ԾԻԳ»-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից էլ 2008 թվականի սեպտեմբեր ամսվա համար կազմված սերտիֆիկատով նախատեսված կատարվելիք աշխատանքների ցանկից անհիմն հանվել են հիշյալ աշխատանքները, ինչի հետևանքով ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տունը զրկվել է կոյուղատարի օգտագործման հնարավորությունից։ Էական վնաս առաջացնելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (485)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS