X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ընկերների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ


* 8-11-2019, 17:53 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 272 անգամ


Ընկերների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը:

Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի 41-ամյա տղամարդը, 2019 թվականի հուլիսի 14-ին' ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից մեկի հետնամասում գտնվող զրուցարանում կազմակերպված խնջույքի սեղանի շուրջ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճել է 32-ամյա ընկերոջ հետ: Որոշ ժամանակ անց, նշված խոսակցության վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու նպատակով, զրույցը շարունակվել է և վերածվել վեճի, որի ընթացքում 41-ամյա տղամարդը, ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցված դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (248)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS