X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լավրովը նոյեմբերի 10-11-ը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հետ


* 8-11-2019, 15:40 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 163 անգամ


Լավրովը նոյեմբերի 10-11-ը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հետՌուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Երևանում։ Բանակցություններ են նախատեսված ՀՀ վարչապետի, նախագահի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում», - ասել է Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ:

«Այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ։ Նա նաև ծաղկեպսակ կտեղադրի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ», - ասել է նա:

Ըստ Զախարովայի՝ հայկական կողմի հետ Լավրովի հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (205)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS