X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ավարտվել է 7 -ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը


* 8-11-2019, 13:07 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 880 անգամ


Ավարտվել է 7 -ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:


Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 21-ին ահազանգ էր ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին:


Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, 30-ամյա կինը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գտնվող իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր՝ 2011 թ. ծնված երեխայի պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան:


Քրեական գործով նշանակված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն, 30-ամյա կինը նախկինում հոգեկան հիվանդությամբ չի տառապել, նրա մոտ իրավախախտումը կատարելիս հայտնաբերվել է «Անձի և վարքի օրգանական խանգարումներ, գլխուղեղի դիսֆունկցիայի հետևանքով՝ անձի բնութագրական փոփոխություններով, գիտակցության մթնաշաղային /հոգեկան գործունեության ժամանակավոր/ խանգարումով» հիվանդություն, ուստի վերջինիս հարկ է ճանաչել անմեղսունակ:


Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որոշում է կայացվել անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին:


Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականությամբ նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (414)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS