X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրվա քյալլան որպես թմրամիջոցի և արգելված իրերի թաքստոց. երեք դեպք նույն օրում


* 7-11-2019, 21:03 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 5711 անգամ


Գյումրվա քյալլան որպես թմրամիջոցի և արգելված իրերի թաքստոց. երեք դեպք նույն օրում
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասում, հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27 գր քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս:

Նույն օրը՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկի մահճակալի տակից՝ սպորտային պայուսակից, հայտնաբերել են թիթեղյա թղթով փաթեթավորված կանեփի 2 հատիկ, իսկ կալանավորված անձ Խ.Կ.-ին պատկանող բաճկոնի գրպանից՝ ապակյա գլանակ՝ ծայրը փաթաթված կպչուն ժապավենով և լցված մոխրանման, կասկածելի զանգվածով:

Եվս մեկ դեպք գրանցվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Նոյեմբերի 7-ին՝ ավելի ուշ՝ 16:30-ի սահմաններում, դատապարտյալ Ս.Մ-ին քաղաքացի Կ.Գ-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ տավարի եփած գլխի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, 1 ականջակալ և սպիտակավուն, մածուցիկ, կասկածելի զանգված:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։



Գյումրվա քյալլան որպես թմրամիջոցի և արգելված իրերի թաքստոց. երեք դեպք նույն օրում
Գյումրվա քյալլան որպես թմրամիջոցի և արգելված իրերի թաքստոց. երեք դեպք նույն օրում


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (135)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS