X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

1000 ընտանիք կընդգրկվի աղքատության փուլային հաղթահարման նոր ծրագրում


* 7-11-2019, 12:46 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 852 անգամ


1000 ընտանիք կընդգրկվի աղքատության փուլային հաղթահարման նոր ծրագրումԸնտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգ շահառու: Ինչպես տեղեկացնում է Սոցապնախարարության մամուլի ծառայությունը, այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագծի հիմքում ընկած են նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող՝ «Նպաստ +» և «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրերի հաջողված փորձը, երբ ընտանիքներին՝ նպաստին զուգահեռ տրամադրվել են անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ միջոցներ:

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կկիրառվի ևս 1000 ընտանիքի համար, ովքեր կընտրվեն անասնապահությամբ զբաղվող նպաստառու 29 100 ընտանիքներից: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում:

Նշենք, որ այս մասնագետներն արդեն վերապատրաստվել են միջազգային գործընկերների կողմից՝ կարիքների գնահատման և թիրախային խորհրդատվություն տրամադրելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար:

Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում անասնապահությամբ զբաղվելու համար տրամադրվող աջակցությունը (բնաիրային՝ անասնագլխաքանակի տեսքով) կտրամադրվի ընտանիքներին՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելու հետ զուգահեռաբար:

Հիշեցնենք, որ «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից իրականացվող «Աղքատության փուլային հաղթահարման ծրագրում» ընդգրկված ընտանիքների 90 %-ի մոտ ընթացիկ գնահատման արդյունքներով գրանցվել է եկամուտների աճ՝ միջինում 55 %-ի չափով, ընդ որում ընտանիքների 48 %-ը դուրս են եկել ծայրահեղ աղքատությունից: «Նպաստ+» փորձնական ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից ընտրվել են Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մարմաշեն, Մայիսյան, Հացիկ, Վահրամաբերդ, Քեթի, Հովունի, Շիրակ, Սարիար գյուղական համայնքները և Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Գյուլագարակ, Պուշկինո, Վարդաբլուր համայնքները: Շահառուների ընտրության հիմնական չափանիշները եղել են նպաստառու լինելու հանգամանքը և ընտանիքում առնվազն մեկ 0-5 տարեկան երեխայի առկայությունը: Ծրագրում ընդգրկվել է 133 տնային տնտեսություն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (231)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0