X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կասկադյորական ավտովթար Գյումրիում. BMW-ն մխրճվել է հագուստի սրահի մեջ. կան վիրավորներ


* 6-11-2019, 20:16 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 22331 անգամ


Կասկադյորական ավտովթար Գյումրիում. BMW-ն մխրճվել է հագուստի սրահի մեջ. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում BMW մակնիշի 35 MM 545 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում մեծ արագությամբ մխրճվել է հագուստի սրահի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի՝ խանութ մխրճվելու հետևանքով կոտրվել են ապակիները, վնասվել խանութի գույքի մեծ մասը։ Վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել հագուստի սրահի աշխատակիցներն ու քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և խանութի սեփականատիրոջ ինքնությունը։

Կասկադյորական ավտովթար Գյումրիում. BMW-ն մխրճվել է հագուստի սրահի մեջ. կան վիրավորներ
Կասկադյորական ավտովթար Գյումրիում. BMW-ն մխրճվել է հագուստի սրահի մեջ. կան վիրավորներ
Կասկադյորական ավտովթար Գյումրիում. BMW-ն մխրճվել է հագուստի սրահի մեջ. կան վիրավորներ

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (414)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS